Կայքը գտնվում է վերափոխման փուլում

Վահե Բադալյան
50%

Վահե Բադալյան
50%
Ծնվել է 1970 թվականի ապրիլի 30-ին։ Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1987 թվականին ընդունվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարան, որը ավարտել է 1993 թվականին։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին որպես մարտիկ-ֆելտշեր։
1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։
1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 29 մասնաճյուղ, իսկ հաճախորդների քանակը գերազանցում է 170,000-ը։
2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/)։
2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vbet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։
2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 14 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ է ստեղծում։ 2014 թվականից «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։
Վահե Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։
Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
Ազատ ժամանակ սիրում է զբաղվել ռաֆտինգով և արշավների գնալ:

Վիգեն Բադալյան
50%
Ծնվել է 1975 թվականի հունվարի 17-ին: 1995 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։ 1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։
1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։
1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 29 մասնաճյուղ, իսկ հաճախորդների քանակը գերազանցում է 170,000-ը։
2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/)։
2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vbet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։
2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 14 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է։ 2014 թվականից «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։
Վիգեն Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։
Վիգեն Բադալյանը ամուսնացած է, ունի չորս որդի և մեկ դուստր:
Ազատ ժամանակ սիրում է աստերոիդներ փնտրել:

էջը թարմացվել է 05/08/2022, 14։00