Կայքը գտնվում է վերափոխման փուլում
Մեր առաքելությունը՝
Ապահովել հասարակության ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի աճ, ձեռքբերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ և ֆինանսական խորհրդատուի համբավ և ստեղծել հնարավոր պայմանները բարելավելու, զարգացնելու և արդարացնելու բոլոր շահագրգիռ կողմերի՝ Կազմակերպության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները։
Մեր տեսլականը՝
Լինել առաջատարը ֆինանսական համակարգում՝ ընդլայնելով և կատարելագործելով հաճախորդամետ գործունեության բոլոր ասպեկտները։
Մեր արժեքներն են՝
Էթիկ վարքագիծ
Կազմակերպությունը գիտակցում է, որ վերջինիս գործողություններն ամեն օր ազդում են մարդկանց կյանքի և բարեկեցության վրա: Կազմակերպությունը հավատում է իր գործողությունների թափանցիկության, բարոյականության, ազնվության և անաչառության մեջ: Այն առկա է հաճախորդների և գործարար գործընկերների հետ հարաբերություններում և այն ամենի մեջ, ինչ Կազմակերպությունն իրականացնում է որպես ֆինանսական կառույց։ Կազմակերպությունը հարգում է մարդու իրավունքներն ու ազատությունները՝ անկախ ռասսայից, ազգությունից, սեռից, սոցիալական դրությունից և իրավական կարգավիճակից:
Նորարարություն և զարգացում
Կազմակերպությունը գիտակցում է օրեցօր փոխվող միջավայրում հաճախորդների կարիքների շարունակական բացահայտման և ուսումնասիրման անհրաժեշտությունը, այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք մեր հաճախորդների, ներդրողների, գործընկերների և բաժնետերերի կողքին ու մոտ լինելը, որն օգնում է մեզ ստեղծել և մատուցել նորագույն լուծումներ ժամանակակից մոտեցումներով և չափանիշներով, որի կենտրոնում հաճախորդն է և իր շուրջը ձևավորվող էկո համակարգը՝ ի նպաստ բոլոր շահագրգիռ կողմերի կայուն և հարատև զարգացմանը։
Ուսուցում և մոտիվացիա
Կազմակերպությունը գիտակցում է, որ իր ամենակարևոր ակտիվը Աշխատակիցներն են։ Կազմակերպությունը, իրեն դիրքավորելով որպես «սովորող» և «սովորեցնող» կազմակերպություն, ձգտում է օգնել և ստեղծել միջավայր, որտեղ Աշխատակիցները կկարողանան իրացնել սեփական ներուժը և հասնել իրենց նպատակներին։ Կազմակերպությունը հարգում է իր աշխատակիցներին և գնահատում վերջիններիս յուրահատուկ ոճը, հմտությունը և փորձը։
Բարձր պրոֆեսիոնալիզմ
Կազմակերպությունը բարեխղճորեն, ժամանակին և արդյունավետորեն իրականացնում է հաճախորդների սպասարկման բոլոր գործարքները: Կազմակերպությանը մշտապես ձգտում է կատարելագործման, նորարարության և անընդհատ նոր միջոցներ ու հնարավորություններ է որոնում՝ իր գործունեության արդյունավետության բարձրացման համար:
Անվտանգություն
Կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխարգելելու Կազմակերպության բաժնետերերի, Հաճախորդների, գործընկերների, Աշխատակիցների նկատմամբ երրորդ անձանց կողմից ցանկացած հակաօրինական գործողություն՝ Կազմակերպպության հետ հարաբերությունների շրջանակներում:
Թիմային մոտեցում
Հաճախորդների հետ հարաբերություններում Կազմակերպությունը առաջացած խնդրի լուծման նպատակով ցուցաբերում է փոխըմբռնման, վստահության, փոխօգնության հիման վրա, ինչպես նաև միասնական կորպորատիվ ոգով կառուցված թիմային մոտեցում։
Պատասխանատվություն
Կազմակերպությունը հաճախորդների և գործընկերների առաջ պատասխանատու է ծառայությունների որակյալ և լիարժեք մատուցման, բանկային գաղտնիքի պահպանման, պարտավորությունների պատշաճ կատարման համար:
Թափանցիկություն
Կազմակերպությունը մշտապես ձգտում է ապահովել բավարար թափանցիկ գործունեություն Հաճախորդների, բաժնետերերի, գործընկերների, պետական մարմինների, նկատմամբ։

էջը թարմացվել է 04/05/2021, 14։00