Կայքը գտնվում է վերափոխման փուլում
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Եղբայրս Ֆասթ Կրեդիտում ունի ոսկու գրավով վարկ, որը մարված է։ Նա այժմ գտնվում է արտերկրում, կարո՞ղ եմ ես ետ ստանալ գրավը։
Կազմակերպությունում գրավադրված գույքը վերադարձվում է միայն գրավատուին, իսկ գրավատուից բացի այլ անձանց կարող է տրամադրվել միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով գրավատուի կողմից տրված լիազորագրի (այսինքն նոտարական կարգով վավերացված լիազորագրի), գրավատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենի և գրավը ստացող (լիազորված) անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։
Գրավադրված գույքը (ոսկին, ավտոմեքենան) գրավից հանելու (գրավի իրավունքի դադարեցման) համար վարկային կամ գրավի պայմանագիրը ներկայացնելը պարտադի՞ր է։
Գրավադրված գույքը (ոսկի, ավտոմեքենա) գրավից հանելու (գրավի իրավունքի դադարեցման) համար պարտադիր է միայն վարկառու-գրավատուի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ պայմանագրի առկայությունը ցանկալի է, բայց պարտադիր չէ:
Ձեր ո՞ր մասնաճյուղում կարող եմ տարադրամ փոխանակել երեկոյան (ժամը 23։00)։
Կազմակերպության շուրջօրյա գործող մասնաճյուղերում տարադրամը կարող եք փոխանակել օրվա ցանկացած պահին, իսկ ոչ շուրջօրյա գործող մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում՝ հաճախորդների սպասարկման սահմանված ժամերին․
Ոչ շուրջօրյա գործող մասնաճյուղեր՝
- Գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահ՝
(երկուշաբթիից-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00), - Մովսես Խորենացի (Երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 09:00-18:00),
- Գորիս (շաբաթվա բոլոր օրերին, ժամը՝ 09:00-22:00),
Ես ոսկու գրավով վարկս մարել եմ, ինչպե՞ս կարող եմ գրավադրված ոսկին ետ ստանալ:
Կազմակերպությունում գրավադրված թանկարժեք իրերի (ոսկու) վերադարձման համար անհրաժեշտ է․
նախապես տալ գրավի վերադարձման համար նախապատրաստման հանձնարարական․
- Զանգահարելով (010)510 000 շուրջօրյա գործող հեռախոսահամարով, կամ
- Այցելելով ցանկացած մասնաճյուղ, կամ
- Կազմակերպության պաշտոնական սոցիալական ցանցերի միջոցով, կամ
- Ֆասթ Կրեդիտի բջջային հավելվածի միջոցով՝ նախապես գրանցվելու դեպքում։
նշված ժամանակահատվածում անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ մասնաճյուղ՝ Ձեր թանկարժեք իրերը ստանալու համար:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Կազմակերպությունում գրավադրված թանկարժեք իրերը վերադարձվում են միայն վարկառու-գրավատուին կամ վերջինիս կողմից լիազորված անձին՝ միայն օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, լիազորված անձը հաստատող փաստաթուղթը և լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը ներկայացնելու դեպքում:
Որքա՞ն է գրավադրվող ոսկու ընդունելի նվազագույն քաշը։ Արդյո՞ք ընդունում եք 1գ ոսկի։
Կազմակերպության կողմից գրավադրվող թանկարժեք իրերի նվազագույն քաշ սահմանված չէ, բայց թանկարժեք իրերի գրավադրմամբ վարկի նվազագույն գումարը պետք է լինի 5,000 ՀՀ դրամ: Քանի որ ընկերությունը վարկը տրամադրում է գրավի գնահատված արժեքի 100 %-ի չափով, ուստի եթե ներկայացված 1 գրամ ոսկու գնահատված արժեքը 5,000 ՀՀ դրամ է կամ ավելի, ապա այն կարող է գրավադրվել:
Գրավադրվող ավտոմեքենաները պե՞տք է ապահովագրել, թե՝ ոչ։
Կազմակերպության տիրապետման տակ մնալու պայմանով տրամադրված ավտովարկերի դեպքում գրավադրվող ավտոմեքենաները ապահովագրելու պահանջ չկա:
Հողատարածքը որպես գրավ ընդունվու՞մ է։
Հողատարածքները որպես գրավ ընդունելի չէ ընկերության համար, բացառությամբ երևան քաղաքում հասարակական նշանակություն ունեցող հողատարածքների, որոնք գտնվում են գործարարություն ծավալելու համար նպաստավոր վայրում:
Որքա՞ն ուշացումներն են գրանցվում վարկային պատմությունում:
Նույնիսկ 1(մեկ) օր ուշացումը գրանցվում է վարկային պատմությունում:
Որտե՞ղ է մնում ավտոմեքենան գրավադնելուց հետո:
Կազմակերպության տիրապետման տակ մնալու պայմանով տրամադրված ավտովարկերի դեպքում գրավադրված ավտոմեքենաները կայանվում են հատուկ պահպանվող ավոտկայանատեղիներում:
էջը թարմացվել է 04/06/2021, 12։10